Հայրենադարձության և հիմնավորման ՙԵՐԿԻՐ՚ հասարակական կազմակերպությունների
միությունը միավորում է Հայաստանի` այսինքն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի
Հանրապետութիւնների, ինչպես նաև Սփյուռքի մի շարք հասարակական
կազմակերպություններ: ԵՐԿԻՐ Միությունն ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ում
(www.yerkirusa.org), Կանադայում (www.yerkircanada.org) և Եվրոպայում
(www.francekarabagh.org): Որպես մարդասիրական ոչ հասույթաբեր
կազմակերպութիւն, ԵՐԿԻՐ հետապնդում է հետևյալ նպատակները`
1. Հայաստանում և Հայաստանից դուրս բնակող հայ տարագիր և տեղահանված
զանգվածներին տուն տալ հայրենիքում, հետևելով հայրենիքի տարաբնակեցման
հեռանկարային բոլոր սկզբունքներին
2. Բնակեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների
սահմանամերձ, ընդանրապէս մոռացված հեռավոր տարածքների համայնքները, և օգնել
բնակիչների հիմնավորմանը` վերականգնելով այդ բնակավայրերը` կառուցելով
դպրոցներ, բուժկետեր, համայնքապետարաններ, և իրագործելով ՙԵՐԿԻՐ Հիմնադրամ՚
գիւղատնտեսական զարգացման ծրագրեր:
3. Օժանդակել Հայաստանի, ներառյալ Արցախի, սահմանամերձ շրջանների
պատմա-մշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանմանը:
4. Յառաջացնելով զարգացած և կայուն Հայաստանի սահմանային բնակավայրեր`
ապահովել խաղաղութիւն ամբողջ տարածաշրջանում:
2003-2004թթ. ԵՐԿԻՐ Միության մասնակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր
Հայաստանի Տավուշի, եղարքունիքի, Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների
սահմանային բնակավայրերում: Այսպես, կառուցվել են քսան ութ բնակելի տներ`
Արալեռ, Սարալանջ, Հայկավան, Նորաշեն և Քնարավան գյուղերում, կառուցվել կամ
հիմնանորոգվել են հինգ դպրոցներ` Ծար, Արալեռ, Հայկավան, Քնարավան և Արեգունի
բնակավայրերում, հինգ մանկապարտեզներ` Չինարի, Եղեգնուտ, Թալիշ, Առաքյուլ և
Նորաշեն բնակավայրերում, երկու բուժկենտրոններ` Հայկավան և Նորաշեն
բնակավայրերում, և մեկ հիվանդանոց Արալեռում: ԵՐԿԻՐ Միության
նախաձեռնություններից է Արցախում մի ամբողջական բնակավայրի` Քնարավան գյուղի
կառուցումը (www.knaravan.org):
2005թ. ԵՐԿԻՐ Միությունը ընդլայնել է իր աշխատանքները: Ընթացքի մեջ են նոր
ծրագրեր Հադրութի շրջանի Առաքյուլ, Սարալանջ, Արալեռ, Հայկավան, Ծամձոր և
Իջեվանատուն բնակավայրերում, Շահումյանի շրջանի Եղեգնուտ և Քնարավան
բնակավայրերում, Գեղարքունիքի շրջանի Արեգունի բնակավայրում և Տավուշի շրջանի
Չինարի ու Այգեպար բնակավայրերում: Արցախյան պատերազմի ընթացքում ավերված ու
ամայացած Իջեվանատուն գյուղը հիմնովին վերակառուցվում է:
ԵՐԿԻՐ Միության առանձնակի ուշադրության կենտրոնում է սահմանային շրջանների
բնակչության տնտեսական վատ իրավիճակը: Բնակիչների ընտանեկան ագարակային
տնտեսությունների զարգացման նպատակով` իրականացվում է ՙԵրկիր Հիմնադրամ՚
ծրագիրը. Այցելել (www.fund.yerkir.org):
Ներկայիս, ԵՐԿԻՐ ԱՄՆ-ն ստանցնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան
Հադրութի Շրջանի պատմական Իջևանատուն գիւղի զարգացման ծրագիրը: Գիւղը գտնւում
է Հադրութ շրջկենտրոնից 16 կմ. հեռաւորութեան վրայ: Պատերազմական
գործողութիւնների ժամանակ գիւղն ամբողջութեամբ հրդեհուել է: Իջևանատունում
կանգուն են 17-րդ դարի երկրորդ կէսին հայ քարգործ-վարպետների կողմից կառուցուած
հայկական եկեղեցի (1682թ.) և Կարաւանատուն (1684թ):
ԵՐԿԻՐ Միութեան Իջևանատուն գիւղի համալիր ծրագիրը ընդգրկում է 20
բնակարաններ, բուժկէտ և դպրոց Ծրագիրը ստանցնել է Միութեան Ամերիկայի
Մասնաճիւղը` ԵՐԿԻՐ ԱՄՆ
Ծրագիր Իջևանատան հովանաւոր լինելու համար դիմէք ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի,
contact@yerkirusa.org կամ 818-291-9703 կամ խորհուրդի անդամի մը:
Նուիրատւութիւնները հարկից զերծ են: