Պատմական Արաքյուլ Գիւղը գտնւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Հադրութի (հարաւ արեւելեան) շրջանի հարաւային սահմանի մօտ:
1991-ին Արաքյուլը բռնագրաւուեց ազերի թրքական բանակի կողմէ ու մօտ երկու տարուայ բռնագրաւումէ ետք, շնորհիւ Ղարաբաղեան Բանակի հերոսական հակայարձակման, ազատագրուեց 1993 թուին:
Այսօր Արաքյուլը արդէն վերաբնակեցուել է եւ ունի 139 բնակիչ : Վերաբնակեցումէն ի վեր, Գիւղին մէջ կառուցուել են 27 տուներ ԵՐԿԻՐ-ի անդամ Կազմակերպութիւն՝ Ֆրանս-Ղարաբաղի ճիգերով, 7 տուներ Ղարաբաղի Պետութեան կողմէ եւ 2 տներ կառուցուել են սփիւռքահայ անհատների նիւթական օժանդակութեամբ : Տների հետ զուգահեռ, գիւղի մէջ վերակառուցուել է Նախակրթարան-Միջնակարգ դպրոցը ու պահեստանոց մը և 2004 թուին կառուցուելու է բուժկեդրոն մը ու գիւղատնտեսական զարգացման կեդրոն մը£
Արաքյուլի գիւղացիները զբաղւում են անասնաբուծութեամբ և հողագործութեամբ ու ամբողջութեամբ ինքնաբաւ են:
Արաքյուլի Նախակրթարան-Միջնակարգ դպրոցը յաճախում են գլխաւորաբար Արաքյուլի ու նրայ մօտակայ գիւղերի՝ Ծորագիւղի ու Սառալանջի աշակերտները:
1995-էն իվեր, Արաքյուլի մէջ ծնուել են 16 երեխաներ:
Արաքյուլ գիւղը, գտնուելով Ղարաբաղի հարաւ արեւելեան շրջանի լեռնային միջանցքի մուտքին, ներկայացնում է ռազմագիտական խիստ կարեւոր դիրք : Արաքյուլով փակուել է դէպի Հադրութի Շրջան, արեւելքէն արեւմուտք հովիտի անցքը : Արաքյուլը իր շրջակայ գիւղերով, նաեւ վերահսկում է Արաքսի հիւսիսային հովիտը և պաշտպանում է արեւելեան թիկունքը Զանգեզուր-Մեղրի շրջանին, փակելով Բանթուրանիզմի ճանապարհը : Գիւղի ռազմագիտական խիստ կարեւոր դիրքը պատճառ դարձաւ որ 1991-էն 1993 տեւած բռնագրաւման ընթացքին, ազերի թուրքերը գիւղը հիմնայատակ կործանեն, ռմբահարեն գիւղի եկեղեցին, սրբապղծեն ու աւերեն գերեզմանները, և նոյնիսկ հանեն ու տանին շէնքերի ու տների քարերը, յուսալով որ հայերը երբէք չեն վերադառնար ու չեն վերակառուցեր : ՍԽԱԼՈՒԵՑԻՆ : 1995-ին Արաքյուլը արդէն վերակենդանացել էր: