Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Հադրութի Շրջանի հարաւային Արաքյուլ գիւղի դպրոցի շէնքը կառուցուել է 1996 թուին, ներկայիս ԵՐԿԻՐ Միութեան անդամ կազմակերպութեան՝ Ֆրանս Ղարաբաղ-ի կողմէ:
Այսօր, թէև շէնքը կառոյցի և ճարտարապետական տեսակետից գտնւում է լաւ վիճակում, առաջնային խնդիր է դպրոցի կահաւորումը: Նոր կահոյքով կահաւորուած են միայն տնօրէնի սենեակը և ուսուցչանոցը: Դասասենեակների կահոյքը գտնւում է վատ վիճակում: Այն բաղկացած է տարբեր ժամանակներում արտադրուած և արդէն շահագործման համար ոչ պիտանի պահարաններից, սեղաններից և նստարաններից:
Դպրոցի սենեակներից մէկում տեղաւորուած է գիւղի վերաբերեալ թանգարան: Թանգարանին հարկավոր է պահարան` գիւղի պատմութեան վերաբերեալ իրերի ցուցադրման համար: Թանգարանի արխիւային գրականութեան էջերը արեւի ուղղակի ճառագայթներից պաշտպանելու համար հարկաւոր է երկու վարագոյր: Չորս վարագոյր հարկաւոր է ուսուցչանոցի համար, երկուսը` տնօրէնի սենեակի: Մէկ դասասենեակի համար հարկաւոր է մեծ խորութեամբ մէկ պահարան` ցուցատախտակների, նկարների և քարտէսների պահպանութեան համար:
Ծրագիրը բաժանուեց երկու հանգրուանների՝ Առաջին հանգրուանով ամբողջութեամբ պիտի կահաւորուի դպրոցը, նաև պիտի կառուցուին շէնքին համար անհրաժեշտ ներքին երկու զուգարաններ:
Երկրորդ հանգրուանով, շէնքը պիտի վերանորոգուի, ներարեալ դրների փոփոխութիւն, ներսից ներկ, ելեկտրական համակարգի նորոգութիւններ և այլևայլ ընդհանուր նորոգութիւններ:
Հայրենի Արաքյուլ գիւղի ժողովուրդը ընդմիշտ երախտապարտ է լինելու, Տիկին Անի Պոյաճեանին ու Պոյաճեան ընտանիքին, նրանց այս ազնուական նոր նուիրատւութեան համար: