2003 հաշուետւութիւն
2004 հաշուետւութիւն


Երկիր Միություն

Քնարավան

Երկիր Հիմնադրամ

Send to a friend




Don't see Armenian text?

ՀՀ ԳԵՂԱՐԳՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆԻ Գիւղ

Արեգունի - Բուժկէտ

Հովհանավոր - Քալիֆորնիահայ Բժշկական Միություն (ԱՄՆ)

Արեգունի - Միջնակարգ Դպրոց

Հովհանավոր - Միացեալ Հայ Ուսանողներ, (ԱՄՆ)

Արեգունի Գիւղն այսօր

Հայաստանի Հանրապետութեան Գեղարգունիքի մարզի Արեգունի գիւղը գտնւում է Սեւանայ լճի արեւելեան ափին, ՀՀ եւ Ադրբեջանի սահմանի վրայ: Սահմանամերձ ռազմավարական իմաստով մեծագոյն կարեւորութիւն ներկայացնող այս տարածքը արեւահայեաց լինելով, ունի նաեւ բնակլիմայական և անասնապահական բարենպաստ պայմաններ:

Սահմանագծից 8 կմ արեւմուտք, Վարդենիսից 23 կմ հիւսիս-արեւելք գտնուող Արեգունու գյուղատնտեսական նշանակութեան հողերի առատութիւնը, լճի հարեւանութիւնը, աշխարհագրական դիրքը և կլիմայական նպաստաւոր պայմանները պատճառ են հանդիսացել, որ 20րդ դարու ընթացքին, ժողովրդագրական խաղաղ մխրճման եղանակով, Սեւանայ լճի արեւելեան հատուածն ամբողջ թուրքաբնակեցուել է: 1988 թուականից, Արցախի ազատագրական շարժման ազդեցութեան տակ եւ Ադրբեջանում ծայր առած կոտորածների ժամանակ Ադրբեջանից Հայաստան ներգաղթող ընտանիքները տեղաւորուեցին այս տարածքներում եւ ապրում են մինչեւ այսօր:

Արեգունիում այսօր ապրում է 365 շունչ՝ (134 օջախ) հիմնականում Շամլուխից այստեղ հաստատուած հայեր:

Բացի համայնքապետարանի շէնքից, գիւղում գործող միակ հասարակական նշանակութեան շէնքը, դպրոցն է: Այն միեւնոյն ժամանակ ծառայում է որպէս դպրոց, բուժկէտ, ընտրական շտապ, եւայլն: Հակառակ այս երեւոյթին և առկայ շինութեան կիսափուլ լինելուն, դպրոց են յաճախում 82 աշակերտներ և 30 պաշտօնեաներ:

Գիւղը չունի մանկապարտէզ, չունի նաեւ բուժկէտի առանձին շէնք:

Բնակեցման եւ Հիմնաւորման “ԵՐԿԻՐ” հասարակական կազմակերպութիւնների Միութեան ռազմավարական ընդհանուր ծրագրում մասնաւոր տեղ է տրուած փախստականներով վերաբնակեցուած ՀՀ սահմանամերձ բնակավայրերին: Մի քանի հասկանալի պատճառներով:

Փախստականների արմատացումը Հայաստանում ժողովրդագրական և ազգային քաղաքական իմաստով անյետաձգելի խնդիր է եւ հանդիսանում է մեր պետութեան առաջնահերթութիւններից մէկը :

Թուրքաբնակեցուած ՀՀ սահմանային անխտիր բոլոր գիւղերը, հանդիսացել են մեր երկրի անվտանգութեան ամենախոցելի մասերը:

Փախստականների ընկերային և տնտեսական վիճակի բարելաւման ուշացումը ներքին ապակայունացման շարժառիթ կարող է հանդիսանալ :

Սահմանամերձ համայնքների ընկերային և տնտեսական վիճակի բարելաւման ուշացումը արտաքին ապակայունացման շարժառիթ կարող է հանդիսանալ: