2003 հաշուետւութիւն
2004 հաշուետւութիւն


Երկիր Միություն

Քնարավան

Երկիր Հիմնադրամ

Send to a friend




Don't see Armenian text?

ՀՀ ԳԵՂԱՐԳՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆԻ ԳԻՒՂ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Արեգունի Գիւղն այսօր

Արեգունու Դպրոցի Վերականգնման Ծրագիր


• Անհրաժեշտ է վերադասաւորել պատերը ստեղծելու համար իրարից անկախ 4 նոր դասարաններ:
• Ամբողջությամբ փոփոխել տանիքը, իր փայտեայ եւ մետաղեայ մասերով եւ հատակը մասամբ:
• Փոխել անխտիր բոլոր դռներն ու բոլոր պատուհանները: Փոխել առաստաղի ծածկերը: Վերակառուցել մուտքի անհարմարաւետ եւ վտանգաւոր աստիճանները, վերակառուցել ջրահեռացման համակարգը:
• Վերակազմակերպել եւ փոխել ելեկտրական համակարգը:
• Քանդել եւ բոլորովին վերակատարել ներսի եւ դրսի ծեփը եւ պատերի վնասուած բաժիննները: Ներկել ընդհանուրը, ներսից եւ դրսից:
• Կառուցել երկու նոր զուգարաններ, մին աղջկանց, մին տղոցը
• Ամբողջութեամբ կահաւորել դպրոցը, ներարեալ բոլոր աշակերտական նստարաններն ու սեղանները, գրետախտակները, ուսուցիչների սեղաններն ու աթորները, ինչպէս նա¢ ուսուցչարանի ու տնօրենի սենեակի կահոյքը:

2003 թ. յունիս ամսուն, ԵՐԿԻՐ ԱՄՆ Մասնաճիւղը (Yerkir USA) ստորագրեց պայմանագիր Լոս Անջելոս քաղաքի ՙՄիացեալ Հայ Ուսանողներ՚ Կազմակերպութեան հետ, ապահովելով սոյն կազմակերպութեան հովանաւորումը Արեգունիի դպրոցի վերականգման ծրագրին:
Ըստ ծրագրի ու պայմանագրի, Արեգունու դպրոցի շէնքի վերակառուցման աշխատանքները սկսելու էին ապրիլ 2004-ին, ու աւարտելու մինչեւ Օգոստոս 1, 2004-ին:
Ծրագրի հովանաւորման ծախսերի ապահովման նպատակով, Միացեալ Հայ Ուսանողները կազմակերպեց մշակութային համերգ, որուն հասոյթը ամբողջութեամբ տրամադրուեց ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի Արեգունու դպրոցի վերակառուցման ծրագրին: Դեկտեմբեր 2004-ին, ձեռնարկըտեղի ունեցաւ և պսակուեց հաջողութեամբ:
Օգոստոս 18, 2004-ին, ԵՐԿԻՐ Միութիւնը բացումը կատարեց Արեգունի գիւղի հիմնովին վերակառուցուած ու կահաւորուած դպրոցի շէնքին:

Թող Միացեալ Հայ Ուսանողները բարի օրինակ լինեն մեր բոլոր սփիւրքահայ ուսանողներին ու երիտասարդներին£ Հայրենիքն ու նրա պատմութիւնը միշտ երախտապարտ են լինելու ձեզ հանդէպ, սիրելի ՙուսանողներ՚:

Դպրոցի վերակառուցումով, այսօր, ԵՐԿԻՐ Միութիւնը լծուել է աշխատանքի, ճառելու համար հովանաւոր գիղի նոր բուժկետի ծրագրին: