2003 հաշուետւութիւն
2004 հաշուետւութիւն


Երկիր Միություն

Քնարավան

Երկիր Հիմնադրամ

Send to a friend




Don't see Armenian text?

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ՉԻՆԱՐԻ ԳԻՒՂ

Դպրոց

Մանկապարտէզ - պարի ու երաժշտական դպրոց Հովհանավոր – Ալեն Գրագիրյան (ԱՄՆ)


Չինարի գիւղն այսօր

Չինարի գիւղը գտնւում է Տաւուշի Մարզի Բերդի շրջանում` Հայ-ադրբեջանական սահմանի վրայ: Համայնքի բարձրութիւնը ծովի մակերեւոյթից կազմում է 750 մ է և հեռաւորութիւնը շրջկենտրոնից 35 կմ է:

Գիւղի ներկայ բնակչութեան թիւն է 1425 հոգի (515 ընտանիք, 385 տուն): Բնակիչները բնիկ են:

Կրթական ոլորտ

Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, աշակերտների թիւն է 199, որից Ա դասարանում` 13, Բ դասարանում 13, Գ դասարանում` 25, Դ դասարանում` 22, Ե դասարանում` 22, Զ դասարանում` 17, Է դասարանում` 22, Ը դասարանում` 24, Թ դասարանում` 19, Ժ դասարանում 22 հոգի:

Ուսուցչական կազմի թիւն է 21, որոնցից 15-ը մասնագէտ ուսուցիչներ են: Դպրոցի շէնքը բարւոք վիճակում է, շահագործման է յանձնուել 1969 թուին, վերանորագուել է 2001 թուին պետութեան միջոցներով` փոխուել է տանիքը, կատարուել են ներքին յարդարման վերանորոգումներ: Դպրոցը ջեռուցւում է վառարաններով, սանիտարական հանգոյցը դրսում է: Կահաւորումը մասամբ է նոր:

Համայնքում կայ նախադպրոցական հաստատութիւն: Համայնքում ապրող նախադպրոցական տարիքի երեխաների թիւն է 105, որից մանկապարտէզ են յաճախում 45-ը: Համայնքում կայ երկու նախադպրոցական մասնագէտ-մանկավարժ: Մանկապարտէզի շէնքը կառուYacute; այժմ այն վերանորոգման կարիքը ունի, քանի որ վնասուել էր պատերազմի ընթացքում: Տանիքը շիֆերից է, քայքայւած վիճակում է, մասնակի վերանորոգման կարիք ունի: Կահոյքը ստացուել էր շէնքի հետ, մաշուած է: Սանիտարական հանգոյցը ըստ նախագծի նախատեսուած է, սակայն ջուր չլինելու պատճառով չի գործում:

Սոցիալական ոլորտ

Համայնքում 2003 թ. ամռան դրութեամբ կար 434 թոշակառու, որից տարիքային թոշակ ստացողները 364 հոգի են, իսկ հաշմանդամութեան թոշակ ստացողները` 50. 1988-ից ազատամարտիկ հաշմանդամներ կան թւով 8, զոհուած ազատամարտիկների միակողմանի որբեր` 9 (6 ընտանիք), որից զոհուած ազատամարտիկների որբեր` 3, միայնակ մայրերի թիւը` 3: 156 ընտանիք ընդգրկուած են “Փարոս” համակարգում:

Առողջապահական ոլորտ

Համայնքն ունի բուժկետ, որի շէնքը վերանորոգուել է 2000թ. “ԱՄՔՈՐ” կազմակերպութեան կողմից: Այնտեղ աշխատում է երկու բուժքոյր` Մխիթարեան Լարիսան և Մակարեան Հոյսիկը: Վերջին 10 տարում համայնքում համաճարակներ չեն գրանցուել:

Ճանապարհներ և տրանսպորտ

Համայնք տանող ճանապարհը քայքայուած հողային վիճակում է: Գիւղի մոտակայքը գիշերային ժամերին ենթարկւում է ռմբակոծութեան: Ներգիւղական ճանապարհները հողային են: Համայնքին մօտակայ հայաբնակ բնակավայրերն են` Այգեձորը (5 կմ դէպի հարաւ-արեւմուտք), Չորաթանը (16 կմ դէպի հիւսիս-արեւմուտք) և Արծուաբերդը (15 կմ դէպի հիւսիս): Համայնքում ճանապարհաշինարարական տեխնիկան բացակայում է: Համայնքից շրջկենտրոն գործում է տրանսպորտային երթուղի օրը մէկ անգամ: Մեքենան մեկնում է ժամը 7:30-ին, վերադառնում է ժամը 19:30-ին:

Կապի ոլորտ

Համայնքում հեռախօսակապ կայ, հեռախօսակապով օժտուած տների քանակն է 115: Բջջային հեռախօս չի բռնում: Համայնքում փոստատուն կայ, շէնքը վերանորոգուած չէ, սակայն ամուր է:

Ռեսուրսների ոլորտ

Համայնքի տարածքում կան անտառներ, որոնք զբաղեցնում են 30 հա տարածութիւն: Համայնքը հարուստ է ինքնահոս ոռոգման և խմելու ջրերով:

Ոռոգման ջուրը ինքնահոսով գալիս է Խնձորուտ գետից, մի մասը մտնում է բաց ջրանցքով, միւս մասը՝ խողովակով: Ներկայումս Համաշխարհային դրամատան ֆինանսաւորմամբ իրականացուող ծրագրով նախատեսւում է անցկացնել նոր ջրագիծ, որը Ծիլածով ջրամբարի ջուրը ինքնահոսով հասցնելու է Այգեձոր, Արծուաբերդ, Չինարի և Չորաթան գիւղերը: Գիծը նախատեսւում է շահագործման յանձնել 2003թ դեկտեմբերին:

Խմելու ջուրը գիւղը ստանում է աղբիւրներից, որոնք թուով 8 են, գտնւում են 500-600 մ հեռավորութեան վրա: Ամենախոշորը գետի մօտակայքում գտնուող աղբիւրն է, որի ջուրը պոմպերով մղւում է գիւղի տները, սակայն ներքին ցանցի քայքայուածութեան հետեւանքով առաջացած ջրի կորստի և ձրի ըլլալուն պատճառով պՊայանի աշխատանքը առժամանակ դադարեցուել է: Ներկայումս բնակչութիւնը խմելու ջուրը վերցնում է գիւղամիջում աղբիւրներից բերւող 20 կէտերից: Խողովակաշարը քայքայուած վիճակում է: Աղբիւրի բարձրութիւնը ծովի մակերեսից կազմում է 650 մ:

Համայնքն էլեկտրամատակարարուած է, բոլոր տներն ապահովուած են էլեկտրականութիամբ: Գիւղը էլեկտրականութեամբ են ապահովում 3 տրանսֆորմատոր, իւրաքանչիւրը 2500 Վոլտ զօրութեամբ: Ներգիւղական ցանցի երկարութիւնն է 30 կմ:

Գիւղատնտեսական ոլորտ

Համայնքի գիւղատնտեսական հողերի ընդհանուր քանակը կազմում է 1175 հա (789 հա գիւղատնտեսական նշանակութեամբ, որից 178 հա վարելահող չի օգտագործւում), այդ թւում անջրդի հացահատիկային` 202 հա, բանջարաբոստանային 29 հա (15 հա կարտո?ֆի?լ), խաղողի այգիներ` 48հա, այգիներ` 3 հա, խոտհարքներ` 41 հա, ծխախոտի մշակութիւններ` 14 հա, արօտավայրեր` 336 հա, եգիպտացորեն` 4 հա:

Գիւղացիների սեփականութեան տակ է գտնւում և գիւղատնտեսական աշխատանքներում օգտագործւում է հետեւեալ տեխնիկան, Կոմբայն` 2 հատ, տրակտոր թրթուռաւոր` 13, անիւաւոր տրակտոր` 17, բեռնատար մեքենայ` 14: Համայքնում ընդհանուր պատկանելութեան գիւղատնտեսական շինութիւններ չկան: Համայնքին սպասարկում է մէկ անասնաբույժ:

Համայնքի բնակիչներն ունեն խոշոր եղջերաւոր` 250 գլուխ անասուն (100 կով), մանր եղջերաւոր` 390, թռչուն` 1800, խոզ` 50 գլուխ, ձի` 10, աւանակ` 50:

Համայնքում կան 5 առեւտրային հիմնարկներ:

Մշակութային օջախներից համայնքում գործում են մշակոյթի տունը, գրադարանը և ակումբը: Դրանք գտնւում են նոյն շէնքում` կառուցուած 1965-66 թթ: Ան կարիքը ունի վերանորոգման: Տանիքը քայքայուած է, ենթարկուել է ռմբակոծութեան Արցախեան պատերազմի ընթացքում (հետքերը պահպանուել են): Շէնքը չի ջեռուցւում, սանհանգոյցը չի գործում:

Նախկին գիւղի տեղում գտնւում է եկեղեցի, որը կառուցել է 17-րդ դարում£ Այն այժմ կիսաւեր վիճակում է:

Համայնքը հարուստ է պատմաճարտարապետական յուշարձաններով, որոնցից նշանաւոր են 13-րդ դարում կառուցուած Խորանաշատ վանքը և Դագաղաքարը: Գործող եկեղեցի չկայ:

Համայնքում բարեգործական ծրագրեր են իրականացրել հետեւեալ կազմակերպութիւնները` 1. “Սոցիալական ներդրումների հիմնադրամ” (քաշել է գետի աղբիւրի ջրագիծը, տեղադրել է պոմպերը, վերանորոգել է ջրամբարը), “Ջինիշեան” հիմնադրամը (տեղադրել է 1,5 կմ խողովակաշար), “Փրկենք երեխաներին” ՀԿ (կոմբայների վերանորոգում, տրանսֆորմատորի տրամադրում), Տեխնիկական համագործակցութեան գերմանական միութիւնը (GTZ)` անց է կացրել 1 կմ խողովակաշար, ՄԱԿ-ի UNISEF գործակալութիւնը (“Սնունդ աշխատանքի դիմաց” և “Սնունդ ուսուցման դիմաց” ծրագրեր):

Համայնքի վարչական առանձին շէնքում օգտագործւում են միայն մի քանի սենեակներ: Շէնքը վերանորոգման կարիք ունի: