2003 հաշուետւութիւն
2004 հաշուետւութիւն


Երկիր Միություն

Քնարավան

Երկիր Հիմնադրամ

Send to a friend




Don't see Armenian text?

ՉԻՆԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ - ՊԱՐԻ ՈՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Չինարի գիւղն այսօր

Ծրագիր



Փետրուար 2004-ին ԵՐԿԻՐ ԱՄՆ պայմանագիր կնքեց Քալիֆորնիայի լենդեյլ Քաղաքի բնակիչ` Ալեն Կրակիրեանի հետ: Ըստ պայմանագրի բարերարը հովանաւորեց կահաւորումը Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի Մարզի սահմանամերձ գօտիում գտնուող Չինարի գիւղի Մանկապարտէզի, ինչպէս նաև մասնակի վերանորոգումը ու ջերուցման համակարգը նոյն գիւղի Պարի ու Երաժշտական Դպրոցին:
ԵՐԿԻՐ Հասարակական Կազմակերպութիւնների Միութեան Չինարի գիւղի Մանկապարտէզ-Պարի ու Երաժշտական Դպրոց ծրագրի գործադրութիւնը սկսեց Մարտ 2004-ին ու աւարտուեց Օգոստոս 2004-ին:
Մանկապարտէզի ու Պարի և Երաժշտական դպրոցի բացումը կատարուեց Հոկտեմբեր 20, 2004-ին: Այդ օրը ցնծութեան ու վերածնունդի օր էր հեռաւոր Չինարի գիւղի մեր հայրենակիցներին համար:
Այս ծրագրով Չինարի գիւղի մանկապարտէզի երեխաները ունեցան կարգին ուսումնարան և գիւղի պարախումբն ու երիտասարդ երաժշիտները ունեցան հայի վայել մշակոյթի դպրոց:
ԵՐԿԻՐ ԱՄՆ Միութիւնը համոզուած է որ նման ծրագրերով, Ալեն Կրակիրեանի նման հայրենասէր բարերարներ, ոչ թէ միայն զգալիօրէն բարելաւում են հայրենի հերաւոր գիւղի մը ժողովուրդի կեանքը, այլ արաւել ևս հզօրացնում Հայրենիքի մի դարպաս:
Շնորհակալութիւն Ալեն: Վարձքդ կատար, սիրելի հայրենակից: