Հովհանավորներ:
Հայ-Ամերիկյան Բուժքույրերի Միություն
Անատոլյան ընտատիք,
Լոս-Անջելեսի մի խումբ հայեր,
Տեր և տիկին Աբո և Ռոզին Սաղտեճեան,
Փաթիլ Աբոշյան և ընտանիք (ԱՄՆ)
Հայկաւան գիւղը գտնւում է ԼՂՀ հարաւային սահմանին, շրջկենտրոն Հադրութից 52 կմ եւ Ջաբրայիլից 35 կմ հեռաւորութեան վրայ: Ծովի մակերեւույթից 1235 մ բարձրութեան վրա գտնուող այս բնակավայրը հանդիսանում է Արցախի լեռնային հայաբնակ հատուածից դէպի Արաքսի հարթավայր տանող ռազմավարական երկու կիրճերից մէկի բնական փակուղին:
Խանձաձորից այս հովիտով հոսող գետը ջրում է Արաքսի դաշտավայրը:
Համայնքի կրթական վիճակը
2003թ. Մայիսի դրութեամբ Հայկաւանում առկայ էր 12 ընտանիք՝ 50 շունչ բնակչութեամբ: Գիւղում բնակւում էր 0-18 տարեկան 21 երեխայ (2-ը զորակոչուած), որոնցից 14-ը ծնուել էին Հայկաւանում:
2003-04 թթ. ուսումնական տարում, գիւղն ունէր դպրոցական տարիքի 9 երեխայ (չհաշուած նոր վերաբնակիչները):
Համայնքի տնտեսական կացութիւնը
Ներկայ բնակչութիւնը գտնւում է տնտեսական անապահով վիճակում: Առկայ է 8 խոշոր եւ 35 մանր եղջերավոր անասուն: Գիւղը ջրառատ է, ունի մեծ թուով վարելահողեր ու անասնապահական նշանակութեան մարգագետիններ:
Բնակիչների ուժերով քաշուել է խմելու եւ տնամերձերի ոռոգման ջուր: Բնակավայրը ապահովուած է էլեկտրականութեամբ:
2002 թ սկսած բնակավայրը վարչական իմաստով կցուել է Հադրութի վարչակազմին, որի ուժերով 2002 թ. գիւղում մշակուել է 18 հեկտար հացահատիկ եւ 2 հեկտար ձմերուկ:
“Երկիր” Միութիւնը կը վերակառուցէ Հայկաւանը
Օգոստոս 2003-ին, Երկիր ԱՄՆ մեկնարկեց դրամահաւաքի իր աշխատանքները, ապահովելու համար “Ծրագիր Հայկաւան”ի հովանաւորները. Համալիր ծրագիրը ընդգրկում էր՝
1. 5 նոր տների կառուցում. Մասնագէտ-ընտանիքների վերաբնակեցում.
2. 8-ամեայ դպրոցի կառուցում եւ կահաւորում.
3. Բուժկետ-Համայնքապետարանի կառուցում եւ կահաւորում.
4. Ջրային ներքին ցանցի վերանորոգում եւ ամբողջացում.
5. Գիւղի ընդհանուր բնակչութեան համար “Երկիր Հիմնադրամ” ծրագրով, գյուղատնտեսական վարկային ծրագրի ներդրում:
Երկիր ԱՄՆ-ի 2003-2004-ի “Ծրագիր Հայկաւան”-ի դրամահաւաքը պսակուեց հաջողութեամբ: Ապահովելով հովանաւորութիւնը առատաձեռն անհատների և կազմակերպութիւնների, Երկիր Միութիւնը սկսեց իր շինարարական աշխատանքները Մարտ 2004-ին:
Օգոստոս 18, 2004-ին, ԼՂՀ Հայկաւան գիւղում բացումը կատարուեց նորակառոյց բուժկետ-համայնքապետարանին ու հինգ նոր տներին և Սեպտեմբեր 10, 2004-ին, բացուեց գիւղի նոր դպրոցը: Սոյն երկու բացումներին իրենց մասնակցութիւնը բերեցին Լոս Անճելոսից ժամանած հովանաւորները ու իրենց ցնծութիւնը բաժնեցին Հայկաւանցի իրենց հայրենակիցների հետ:
Հայրենի պատմական Հայկաւան գիւղը վերածնուեց:
Երկիր ԱՄն շարունակելու է Հայկաւանի զարգացման իր աշխատանքները: Մենք ներկայիս կարիքը ունենք հովանաւորների, կառուցելու համար հինգ նոր բնակարաններ, ինչպէս նաև գիւղում “Երկիր Հիմնադրամ” ծրագրով ընտանիքների գիւղատնտեսական զարգացումը ապահովելու համար:
Հետաքրքրուողները կարող են դիմել մեզ, contact@yerkirusa.org հասցէով, կամ 818-291-9703 համարով: