2003 հաշուետւութիւն
2004 հաշուետւութիւն


Երկիր Միություն

Քնարավան

Երկիր Հիմնադրամ

Send to a friend




Don't see Armenian text?

ԼՂՀ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱՎԱՆ ԳԻՒՂ ԲՈՒԺԿէՏ – ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայկավան գյուղը այսօր

Հայկավանի Բուժկէտ-Համայնքապետարանի կայացման ծրագիր

ԼՂՀ Հայկավան գիւղի ընդհանուր զարգացման ծրագրի ծիրից ներս, ԵՐԿԻՐ ՀԿՄ ԱՄՆ մասնաճիւղը ստանձնել է գիւղի համար Բուժկէտ-Համայնքապետարան Համալիրի ԵՐԿԻՐ ՀԿՄ կայացման ծրագիրը: Նոյեմբեր 2003-ին, ԵՐԿԻՐ ԱՄՆ պայմանագիր ստորագրեց ԱՄՆ Բանակի Սպայ՝ բժիշկ տիկին Աստղիկ Տատրեանի ու նրա ամուսնոյն՝ բժիշկ Ուիլեամ Սօ-ի հետ. պայմանագրի հիմամբ, նրանք հովանաւորեցին Հայկավան գիւղի ԵՐԿԻՐ ՀԿՄ-ի Բուժկէտ-Համայնքապետարան Համալիրի ծրագիրը: Հայկավան գիւղի բուժկէտ-Համայնքապետարան համալիրի շէնքը ունենալու է հետեւեալ բաժանումներն ու մանրամասնութիւնները:

Ա- Շէնքի բուժսպասարկման կենտրոնն իր մէջ ամփոփում է

1. Ընդունարան-ընդհանուր բաժին, որտեղ կատարւում են խորհրդատուական և վարչական հիմնական ծառայութիւնները, հիւանդների ցուցակագրում, դեղերի մատակարարում, և այլն: Նախնական բուժումների և խորհրդատուական բաժին, որտեղ ընդունարանի աշխատող բուժքոյրը քննում է հիւանդներին, կատարում սրսկումներ, և այլն: Այստեղ են կատարւում նաեւ բժիշկի հերթական այցելութիւնների ժամանակ հիւանդների զնման և հետազօտման գործողութիւնները: Դեղարան, որտեղ պատրաստւում և պահեստաւորւում են դեղերը:

2. Երկու մահճակալանոց հիւանդանոց, առանձին զուգարան-բաղնիքով:

Բ- Շէնքի համայնքային կենտրոնի թեւը իր մէջ ամփոփում է:

1. Գիւղապետարանի ընդունարանը, որտեղ այցելուին դիմաւորում են համայնքի աշխատակազմի անդամները, ուղղում դէպի համապատասխան աշխատասենեակ կամ դէպի գիւղապետի գրասենեակը. Համայնքի աշխատակազմի գրասենեակը Գիւղապետի գրասենեակը

3. Ակումբի սրահը որը միաժամանակ կը ծառայի եւ որպէս ժողովասրահ, և որպէս համագումարների դահլիճ և որպէս սովորական ակումբ: Այս սրահը կարելի է մտնել դրսից, կամ բուժկէտի և համայնքապետարանի միջեւ գտնուող միջանցքից:

Գ- Միջանկեալ դահլիճ. այստեղից ուղղւում ենք դէպի:

1. Համայնքապետարան Ակումբ Բուժսպասարկման կենտրոն

2. Ընդհանուր համալիրի համար նախատեսուած զուգարաններ եւ պահեստ

Դ- Կահոյք

Համալիրը իր երկու բաժիններով օժտուելու է ամբողջական կահոյքով, ներառեալ աթոռներ, սեղաններ, պահարաններ ու մահճակալներ: Ամբողջ շէնքը յարմարեցուելու է անդամալոյծների համապատասխանող նորմաներին:

Հայկավանի բուժկէտ-համայնքապետարանի կառուցումը սկսելու է 2004-ի Մարտին ու աւարտելու է նոյն տարուայ Օգոստոսի 10-ին: 2004-ի Օգոստոս ամսի վերջը տեղի է ունենալու համալիրի բացման հանդիսութիւնը:

Հայկավան գիւղի ներկայ ու ապագայ բնակիչների անունից, ԵՐԿԻՐ ԱՄՆ յատուկ շնորհակալութիւն է յայտնում Տէր և Տիկին բժիշկ Աստղիկ Տատրեան ու Ուիլեամ Սօ-ի, նրանց ազնուական նուիրատւութեան համար: ԵՐԿԻՐ ԱՄՆ ցանկանում է որ կազմակերպութեան ծրագրերի համար կատարուած նման անձնական հայրենանուէր ու օրինակելի հովանաւորումներ լինեն վառակիչ ամերիկահայ գաղութից ներս: