ԼՂՀ Հայկավան գիւղի ընդհանուր զարգացման ծրագրի ծիրից ներս, ԵՐԿԻՐ ՀԿՄ ԱՄՆ մասնաճիւղը ստանձնել է ութը նոր բնակարանների կառուցման ԵՐԿԻՐ ՀԿՄ ծրագիրը:
Բնակարաններից չորսը յատկացուելու են գիւղի բազմազաւակ ու կարիքաւոր ընտանիքների, մնացեալ չորսը` վերաբնակող ընտանիքների, ներառեալ բուժքոյրի մը ու նրա ընտանիքի եւ ուսուցիչի մը ու նրա ընտանիքի: Այսպիսով գիւղը ունենալու է մասնագէտներ կրթական ու բժշկական բնագաւառներում:
Շաբաթ Նոյեմբեր 15 2003-ին, ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի ԼՂՀ Հայկավան գիւղի բնակարանների ծրագրի ի նպաստ կազմակերպուեց հանգանակութիւն, ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի Լոս Անջելոսի համակիրներից` Վարուժ Պէտիքեանի տանը, որի արթիւ հանգանակուեց բաւարար գումար կառուցելու համար մի տուն:
Նոյեմբեր 2004-ին, ԵՐԿԻՐ ԱՄՆ պայմանաւորուեց Քալիֆորնիայում գործող ու 13 տարիների պատմութիւն ունեցող, Հայ Ամերիկեան Բուժքոյրերի Կազմակերպութեան (Armenian American Nurses Association) հետ, որի հիմամբ, Հայ Բուժքոյրերի Կազմակերպութիւնը հովանաւորեց ԼՂՀ Հայկավան գիւղի ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի բնակարանների կառուցման ծրագրից, բուժքոյրի ու նրա ընտանիքի բնակարանի կառուցումը:
Նոյեմբեր 2003-ին ԵՐԿԻՐ ԱՄՆ պայմանաւորուեց Քալիֆորնիայի Լոս Անճելոս քաղաքի բնակիչ Անատոլեան ընտանիքի հետ, որ, նրանց հօր` Համբար Անատոլեանի մահուան արիթով և նրան ի յիշատակ, փոխան ծաղկէպսակի նուիրատւութիւնները տրամադրեցին ԵՐԿԻՐ ԱՄն Հայկավանի բնակարանների ծրագրին, ստանձնելով բնակարանի մը կառուցումը£
Մարտ 2004-ին, ԵՐԿԻՐ ԱՄՆ պայմանաւորուեց Քալիֆորնիայի Ֆրեզնօ քաղաքի հայազգի բնակիչներ` Տէր և Տիկին Աբօ ու Ռոզին Սաղտեճեանների հետ, որի հիմամբ, անձնուէր հայերը հովանաւորեցին Հայկավան գիւղում ևս մի բնակարանի կառուցում£
Մայիս 2004-ին, ԵՐԿԻՐ ԱՄՆ ծրագրում է կազմակերպել հանգանակութիւններ, ապահովելու համար յաւելեալ գումարներ Հայկավանի բնակարանների կառուցման ծրագրի ի նպաստ:
Հայկավանի ութը նոր բնակարանների կառուցումը սկսելու է 2004-ի Մարտին ու աւարտելու է նոյն տարուայ Օգոստոսին, երբ ԵՐԿԻՐ ՀԿՄ բնակարանները յանձնելու է նրանց նոր տէրերին: 2004-ի Օգոստոս ամսի երկրորդ կէսին տեղի է ունենալու բնակարանների բացման հանդիսութիւնը:
Հայկավանցի քաջարի հայ գիւղացիների անունից, ԵՐԿԻՐ ՀԿՄ ԱՄՆ մասնաճիւղը շնորհակալութիւն է յայտնում իր բոլոր բարերարներին` ներառեալ Վարուժ Պէտիքեանին, Անատոլեան ընտանիքին, Սաղտեճեան ընտանիքին ու Հայ Ամերիկեան Բուժքոյրերի Վարչութեան ու նրա բոլոր անդամներին:
ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի Հայկավանի բնակարանների կառուցման ծրագիրը շարունակւում է: Ներկայիս ԵՐԿԻՐ ԱՄՆ կարիքը ունի բարերարների, մնացեալ բնակարանների համար: Նուիրատւութիւնները կարելի է ուղարկել ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի կամ մանրամասնութիւնների համար զանգահարել 818-291-9703, կամ կապուել info@yerkirusa.org հասցէով: