ԼՂՀ Հայկավան գիւղի ընդհանուր զարգացման ծրագրի ծիրից ներս, ԵՐԿԻՐ ՀԿՄ ԱՄՆ մասնաճիւղը ստանձնել է գիւղի ԵՐԿԻՐ ՀԿՄ Միջնակարգ Դպրոցի կայացման ծրագիրը: Նոյեմբեր 2004-ին ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի ու Հայ Ամերիկեան Տարեցների Միութեան միջեւ համաձայնութիւն է գոյացել, որի հիմամբ վերջինս ստանձնել է հովանաւորումը Հայկավանի միջնակարգ դպրոցի: Հայկավան գիւղի միջնակարգ դպրոցի շէնքը ունենալու է հետեւեալ բաժանումներն ու մանրամասնութիւնները:
Ա- Շէնքը իր մէջ ամփոփում է
1-8: Դասարան
9: Ուսուցչարան
10: Տնօրէնի Գրասենեակ
11: Գրադարան-ինթերնեթի սրահ
12: Մուտք, միջանցք
13: Վառարանի սենեակ, դէպի դուրս դռնով
14: (2) զուգարան
15: Մաքրութեան սենեակ
Բ- Կահոյք
Համալիրը իր երկու բաժիններով օժտուելու է ամբողջական կահոյքով ներառեալ նստարաններ, աթոռներ, սեղաններ, պահարաններ ու գրետախտակներ: Ամբողջշէնքը յարմարեցուելու է անդամալոյծների համապատասխանող նորմաների:
Հայկավանի միջնակարգ դպրոցի կառուցումը սկսելու է 2004-ի Փետրուարին ու աւարտելու է նոյն տարուայ Օգոստոսի 10-ին: 2004-ի Օգոստոս ամսի վերջը տեղի է ունենալու դպրոցի բացման հանդիսութիւնը:
ԵՐԿԻՐ ԱՄՆ, ԼՂՀ Հայկավան գիւղի ժողովրդի կողմից, երախտագիտութեան իր խօսքն է ուղղում Հայ Ամերիկեան Տարեցների Միութեան ու նրա բոլոր մասնաճիւղերի ու անդամների, նրանց հայրենասիրական այս գնահատելի քայլի համար: Հայրենի Հայկավան գիւղի դպրոցը անկասկած լինելու է հայրենիքի ապագայ սերունդներ պատրաստող անփոխարինելի հնոց: