2003 հաշուետւութիւն
2004 հաշուետւութիւն


Երկիր Միություն

Քնարավան

Երկիր Հիմնադրամ

Send to a friend




Don't see Armenian text?

ԼՂՀ Հադրութի Շրջան Իջեւանատուն Գիւղ

Իջևանատուն - տներ

Հովանավորներ`
#1- Խումբ մը Լոս Անճելոսահայեր (Լոս Անճելոս, Քալիֆ., ԱՄՆ)
# 2- Խումբ մը Լոս Անճելոսահայեր (Լոս Անճելոս, Քալիֆ., ԱՄՆ)
# 3- Վարուժ Պետիկյան
# 4- Երկիր ԱՄՆ
# 5-ԽումբմըԼոսԱնճելոսահայեր (Լոս Անճելոս, Քալիֆ., ԱՄՆ)
# 6- Վարուժ Պետիկյան

Իջևանատուն - Դպրոց

Հովանավոր` Բժ. Աստղիկ Դադրյան (Նյուփորթ Բիչ, Քալիֆ., ԱՄՆ)

Իջեւանատուն գիւղն այսօր

Իջեւանատուն գիւղը գտնւում է ԼՂՀ Հադրութի շրջանի հարաւ-արեւելեան սահմանին՝ շրջկենտրոնից 16 կմ. հեռաւորութեան վրայ: Պատերազմական գործողութիւնների ժամանակ գիւղն ամբողջութեամբ հրդեհուել է: Այն ներկայումս բնակեցուած չէ:

Համայնքը գտնւում է Հադրութ-Աղդամ-Արաքսի հովիտ-Ջաբրայիլ մայրուղու խաչմերուկի վրայ: Գիւղով անցնող ճանապարհի վիճակն ընդհանուր առմամբ բարւոք է, ասֆալտը ամբողջութեամբ պահպանուել է: Ներգիւղական ճանապարհները հողային են: Իջեւանատան հեռաւորութիւնը մօտակայ հայաբնակ, «ԵՐԿԻՐ» Միութեան կողմից վերաբնակեցուող Նորաշէն գիւղից կազմում է 8 կմ, Ֆիզուլիից` 6.5 կմ:

Գիւղն ունի ինքնահոս խմելու եւ ոռոգման ջրի պաշարներ` աղբիւրներ եւ արտեզիան առատ ջրեր: Ներկայումս գիւղի գլխաւոր աղբիւրը գտնւում է համայնքից 3 կմ հետաւորութեան վրայ: Նախկին ջրաւազանները չեն գործում:

Գիւղի տեղանքը բարենպաստ է հողագործութեան եւ անասնապահութեան համար: Իջեւանատան եւ նրա շրջակայքի հողերը աչքի են ընկնում իրենց արգաւանդութեամբ: Դա է պատճառը, որ ներկայումս համայնքի տարածքները շահագործւում են հարեւան բնակավայրերի բնակիչների կողմից:

Գիւղն ապահովուած չէ էլեկտրականութեամբ: Մօտակայ էլեկտրական գիծը գտնւում է համայնքից 5 կմ հեռավորութեան վրայ:

17-րդ դարի երկրորդ կէսին հայ քարգործ-վարպետների կողմից կառուցուել է հայկական եկեղեցի (1682թ.) եւ Կարաւանատուն (1684թ), որոնք կերտուած են հայ ճարտարապետութեան լաւագոյն ավանդոյթների համաձայն, եւ առ այսօր կանգուն են:

Իջեւանատուն գիւղի վերականգնման անհրաժեշտութիւնը

Իջեւանատունը գտնւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հարաւային շրջանները մայրաքաղաքի հետ կապող հիմնական ճանապարհի վրայ և դրանով իսկ ունի բացառիկ ռազմավարական նշանակութիւն: Այս բնակավայրի վերաբնակեցումը նպատակ ունի լուծել տնտեսական բնոյթի մի շարք խնդիրներ:

Դրանցից հիմնականներն են -

1. Ապահովագրել ճանապարհի տուեալ հատուածը.

2. Ապահովել Իջեւանատան եւ շրջակայքի հողերի առաւել ամբողջական շահագործումը.

3. Վերանորոգել 17-րդ դարի հայկական ճարտարապետութեան գլուխ-գործոցներից մէկը` իջեւանատան շէնքը եւ ապահովել նրա պահպանութիւնը.

4. Ապահովել բնակավայրի շրջակայքի տարածքի հայերի կողմից առաւել ամբողջական վերահսկումը. Խաղաղութեան հաստատման պարագային, այս տարածքի վերահսկողութիւնից կապուած կլինի այս գօտու տնտեսական բոլոր հնարաւորութիւնների շահագործումը:

ԵՐԿԻՐ Միութեան Ծրագիրը

ԵՐԿԻՐ Միութեան Իջևանատուն գիւղի համալիր ծրագիրը ընդգրկում է 20 բնակարաններ, բուժկէտ և դպրոց: Ծրագիրը ստանցնել է Միութեան Ամերիկայի Մասնաճիւղը՝ ԵՐԿԻՐ ԱՄՆ և աշխատանքները մեկնարկել են Հոկտեմբեր 2004-ին: Ծրագիր Իջեւանատան հովանաւոր լինելու համար դիմէք ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի, contact@yerkirusa.org կամ 818-291-9703 կամ խորհուրդի անդամի մը: Նուիրատւութիւնները հարկից զերծ են: