Հովհանավոր`
Քալոֆորնիահայ Բժշկական Միություն (ԱՄՆ)
Համայնքի նկարագրութիւն
Փոքր Մասրիկ գիւղը գտնւում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում` հայ-ադրբեջանական սահմանից շուրջ 12 կմ հեռաւորության վրայ: Համայնքի բարձրութիւնը ծովի մակեր¢ույթից կազմում է 1800մ: Համայնքի հեռաւորութիւնը Վարդենիսից 8 կմ է, Սեւանայ լճից` 4 կմ է:
Գիւղի բնակչութեան թիվը կազմում է 950 հոգի: Բնակիչների 95 տոկոսը Ադրբեջանից գաղթած հայեր են: Բնակչութեան հիմնական զբաղմունքն է հողագործութիւնն ու անասնապահութիւնը:
Ճանապարհներ և տրանսպորտ. Համայնքի տարածքով է անցնում Վարդենիս-Շորժա-Սևան մայրուղին, որի տվեալ հատուածը մասամբ քայքայուած վիճակում է: Ներգյուղական ճանապարհները հողային են: Համայնքին մօտակայ հայաբնակ գիւղերն են` Տրետուք (5 կմ դեպի ար¢ելք), Կուտական (6 կմ դեպի հիւսիս-ար¢ելք) ¢ Կախկան (6 կմ դեպի հիւսիս):
Ռեսուրսների ոլորտ.
Համայնքը զուրկ է ինքնահոս ոռոգման ¢ խմելու ջրերից: Բնակչութիւնը իր պէտքերի համար ջուրը ստանում է արտեզիան հորերից: Համայնքն էլեկտիֆիկացուած է, բոլոր տներն ապահովուած են էլեկտրոէներգիայով:
Գյուղատնտեսական ոլորտ.
Համայնքի բնակիչներին պատկանում է խոշոր եղջերաւոր` 500 և մանր եղջերաւոր` 2000 գլուխ անասուն:
Գիւղի հասարակական շինութիւնների ներկայ վիճակը.
Դպրոց. Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, աշակերտների թիվն է 156:
Դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում եւ կարիք ունի վերանորոգման:
Մանկապարտեզ. Համայնքում գործում է նախադպրոցական հաստատութիւն, որը հաճախում է 20 երեխայ: Մանկապարտեզի շենքը կարիք ունի վերանորոգման:
Բուժկետ. Համայնքում բուժկետը բացակայում է:
Մշակոյթի տուն. Մշակոյթի տունը համայնքում բացակայում է: Գրադարանը գործում է դպրոցի շենքում:
Ջրամատակարարում. Գիւղը խմելու ջրով է մատակարարւում արտեզիան 4 հորերից: Աղբիւրներից խմելու եւ ոռոգման ջուրը բացակայում է: Ոռոգման ջուրը տնամերձների համար գոյանում է խմելու ջրի ավելցուկից: