Փոքր Մասրիկ գիւղի բուժկէտի շէնքը ունենալու է հետեւեալ բաժանումներն ու մանրամասնութիւնները:
Շէնքն իր մէջ ամփոփում է`
1. Ընդունարան, որտեղ կատարւում են խորհրդատուական և վարչական հիմնական ծառայութիւնները, հիւանդների ցուցակագրում, դեղերի մատակարարում, և այլն.
2. Դեղարան, որտեղ պատրաստւում և պահեստաւորւում են դեղերը.
3. Նախնական բուժումների և խորհրդատուական բաժին, որտեղ ընդունարանի աշխատող բուժքոյրը քննում է հիւանդներին, կատարում սրսկումներ, և այլն: Այստեղ են կատարւում նաեւ բժիշկի հերթական այցելութիւնների ժամանակ հիւանդների զնման և հետազօտման գործողութիւնները.
4. Ատամնաբուժարան.
5. Երկու մահճակալանոց 2 հիւանդի սենեակներ, ընդամենը 4 մահճակալ.
6. Ծննդաբերութեան բաժին.
7. Ընդհանուրի շէնքի ծառայող մէկ զուգարան.
8. Երկու հիւանդների ծառայող զուգարաններ, շէնքի երկու կողմերին.
9. Կաթսայատուն, որտեղ կը զետեղուեն շէնքի ջեռուցման համակարգի կենտրոնական գործիքները.
10. Կենտրոնական ջեռուցման համակարգ ամբողջ շէնքի համար.
11. Շէնքը օժտուելու է ամբողջական կահոյքով, ներառեալ աթոռներ, սեղաններ, նստարաններ, պահարաններ ու մահճակալներ.
12. Բժշկական դեքնիկագան սարքաւորումները մաս չեն կազմում այս ծրագրին.
Շէնքը յարմարեցուելու է անդամալոյծների համապատասխանող նորմաներին:
Փոքր Մասրիկ գիւղի բուժկէտի հովանավորն է «Քալիֆորնիահայ Բժշկական Միություն» կազմակերպությունը: «Երկիր» միությունը ողջյունում է «Քալիֆորնիահայ Բժշկական Միություն» կազմակերպությունը Հայրենի ժողովրդի անունից: