Բնակեցման եւ Հիմնաւորման
Հասարակական Կազմակերպութիւնների Միութիւն
Մամլոյ Հաղորդագրութիւն
YERKIR USA
P.O. Box 11458
Glendale , CA 91226
www.yerkirusa.org
Նոյեմբեր 4, 2003
Կլենդեյլ, Քալիֆորնիա, ԱՄՆ - Արդէն անցել է մօտ մէկ տարի «ԵՐԿԻՐ»-ի հիմնադրութիւնից, Երեւանում, միացնելով անդամ կազմակերպութիւններին: Իսկ «ԵՐԿԻՐ ԱՄՆ»-ը հիմնուեցաւ մօտ ութ ամիսներ առաջ Կլենդեյլ քաղաքում: ԵՐԿԻՐ-ի ու ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի համար 2003-ը եղել է դժուարութիւններով լի, սակայն բեղուն ու արդիւնաւէտ տարի մը: Ճակատի վրայª Հայրենիքում, ամառուայ ամիսներին, ԵՐԿԻՐ-ի ծրագրի նուիրեալները լծուել էին ժրաջան շինարարական աշխատանքների: Հոս, Ամիրիկայի Միացեալ Նահանգներում, ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի դեսպանները գործի խիստ կարեւորութեան ու անյետաձգելիութեան մասին հաղորդում էին ժողովուրդին, եւ հայրենիքի դարպասներին հովանաւորներ էին ճարում: Մինչ այդ, Արցախում կը բացուէին ԵՐԿԻՐ-ի Նոր Շահումեանի Շրջանի Ծար գիւղի Մաթեոս Ծարեցիի անուան նորակառոյց դպրոցը եւ Հադրութի Շրջանի Արաքիուլ գիւղի Յակոբ Պոյաճեանի անուան մանկապարտեզը:
Յունիս 2003-ին, ԵՐԿԻՐ ԱՄՆ-ը պայմանագիր ստորագրեց «Միացեալ Հայ Ուսանողներ» կազմակերպութեան հետ (www.uasweb.org), որի հիմամբ, Ուսանողական կազմակերպութիւնը հովանաւորեց Հայաստանի Հանրապետութեան Գեղարգունիքի Մարզի, Արեգունի գիւղի դպրոցի վերակառուցման ծրագիրը: Արեգունի սահմանամերձ գիւղը գտնւում է Սեւանայ լճի արեւելեան ափում: Հովանաւորման ծախսերը հոգալու համար, Միացեալ Հայ Ուսանողներ կազմակերպութիւնը ձեռնարկել է համերգ, Շաբաթ Դեկտեմբեր 20, 2003-ին, Կլենդեյլ Հայ Սքուլի հանդիսասրահում. Մանրամասնութիւնների եւ տոմսերի համար զանգահարել 818-974-6707:
Վերջին շրջանին, ԵՐԿԻՐ ԱՄՆ-ը ունեցել է երեք դրամահաւաքներ, ու ներկայիս կազմակերպութիւնը բանակցում է գաղութի զանազան կազմակերպութիւնների ու անհատների հետ, ապահովելու համար հովանաւորումը Հայկաւան Գիւղի Ընդհանուր Զարգացման Ծրագրի: Հայկաւանը գտնւում է ԼՂՀ հարաւային Հադրութի Շրջանում ու հանդիսանում է Արցախի լեռնային հայաբնակ հատուածից դէպի Արաքսի հարթավայր տանող ռազմավարական երկու կիրճերից մէկի բնական փակուղին: Գիւղի տասներկու ընտանիքները այսօր ապրում են խիստ չքաւոր վիճակում: ԵՐԿԻՐ ձեռնարկել է Հայկաւանը հիմնաւորելու ամբողջական ծրագրիª կառուցել ութ նոր տներ իրենց գոմերով, դպրոց, բուժկէտ եւ համայնքապետարան: Այսպիսով, Հայկաւանը վերագտնելու է իր պատմական փառքն ու պարծանքը:
ԵՐԿԻՐ ԱՄՆ-ը կազմակերպել է ժողովրդային ձեռնարկ, գաղութին ներկայացնելու համար, նրա իրագործումներն ու ընթացիկ ծրագրերը: Ձեռնարկը տեղի է ունենալու Կիրակի Նոյեմբեր 16, 2003-ին, երեկոյեան ժամը 5:00-ին, Կլենդեյլի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիի սրահում, հասցէ՝ 1510 East Mountain street, Glendale , CA , (Verdugo-ի եւ Mountain-ի խաչմերուկին) : Ձեռնարկի գլխաւոր բանախօսն է Հայաստանէն ԵՐԿԻՐ-ի Նախագահ՝ Սեւակ Արծրունի: Մուտքը ազատ է :
********** Բնակեցման եւ Հիմնաւորման ԵՐԿԻՐ Հասարակական Կազմակերպութիւնների Միութիւնը, նպատակադրում է Հայաստանի, այն է՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների սահմանային տարածքների բնակիչների տնտեսական ու ընկերային կեանքի բարելաւումն ու զարգացումը: ԵՐԿԻՐ-ը ոչ հասութաբեր եւ անկախ գործակալութիւն է, չունի որեւէ պետական կամ կուսակցական պատկանէլիութիւն *********