Երեւան, 19 Մարտի 2004թ.
Լռացուցիչ տեղեկությունների համար դիմեք` Ռոբերտ Թաթոյան, ծրագրերի պատասխանատու, rob@yerkir.org
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր»
հասարակական կազմակերպությունների միությունը
ամփոփում է իր գործունեության առաջին տարվա արդյունքները
Հայրենադարձության եւ հիմնավորման «ԵՐԿԻՐ» հասարակական կազմակերպությունների միությունը ստեղծվել է 2002 թ. նոյեմբերին: Այն միավորում է ՀՀ եւ ԼՂՀ սահմանային շրջանների բնակեցմամբ, սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-մշակութային զարգացման հարցերով մտահոգված ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններ: Միությունը մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Կանադայում, ընթացքի մեջ է Մերձավոր Արեւելքի երկրներում
Միության կառույցների կայացման գործընթացը:
Միության գործունեության նպատակներից կարեւորագույններն են՝
1. Նպաստել ՀՀ եւ ԼՂՀ սահմանային շրջաններում գտնվող համայնքների բնակեցմանը եւ բնակիչների հիմնավորմանը.
2. Նպաստել ՀՀ սահմանային շրջանների եւ ԼՂՀ ընկերային, տնտեսական եւ մշակութային զարգացմանը.
3. Նպաստել ՀՀ սահմանամերձ շրջանների եւ ԼՂՀ պատմա-մշակութային ժառանգության պահպանմանն ու ուսումնասիրությանը.
2003թ.՝ գործունեության առաջին տարվա ընթացքում «ԵՐԿԻՐ» Միության ծրագրերից իրականացվել են հետեւյալները`
ԼՂՀ Հադրութի շրջանի Արալեռ գյուղում դպրոցի կառուցում եւ կահավորում (հովանավոր` Շարլ Ղազերյան (Ֆրանսիա)).
ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքյուլ գյուղում մանկապարտեզի կառուցում եւ կահավորում (հովանավոր` Պոյաճյանների ընտանիք (ԱՄՆ)).
ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանի Ծար գյուղում դպրոցի հիմնովին վերակառուցում եւ կահավորում (հովանավոր` Լոս-Անջելեսի մի խումբ հայեր (ԱՄՆ)).
2004թ. Մարտի դրությամբ ընթացքի մեջ են հետեւյալ ծրագրերը`
ԼՂՀ Հադրութի շրջանի Արալեռ գյուղում հիվանդանոցի կառուցում եւ կահավորում (հովանավոր` «Հայրենիք» Միություն (ԱՄՆ)).
ԼՂՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում 5 բնակելի տների, բուժկետի եւ ջրային ցանցի կառուցում (հովանավոր` Հ.Բ.Ը.Մ. Ֆրանսիա).
ԼՂՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում դպրոցի կառուցում եւ կահավորում (հովանավոր` Հ.Բ.Ը.Մ. ԱՄՆ Արեւմտյան Շրջան).
ԼՂՀ Հադրութի շրջանի Սարալանջ գյուղում 8 բնակելի տան եւ ջրային ցանցի կառուցում, փոքր եւ խոշոր անասնապահությամբ զբաղվող ընտանեկան տնտեսությունների ստեղծում (հովանավոր` Ֆրանս-Ղարաբաղ).
ԼՂՀ Հադրութի շրջանի Հայկավան գյուղում ութը բնակելի տան, բուժկետ-համայնքապետարանի ¢ դպրոցի կառուցում, գյուղատնտեսության վարկավորում (հովանավորներ` Հայ-Ամերիկյան Բուժքույրերի Միություն, Անատոլյան ընտատիք (ԱՄՆ), Լոս-Անջելեսի մի խումբ հայեր, Տեր և տիկին Աբօ և Ռոզին Սաղտեճեան (ԱՄՆ), Տեր եւ տիկին Վիլյամ Սո եւ Աստղիկ Տատրեան (ԱՄՆ), Հայ Ամերիկեան Տարեցների միություն (ԱՄՆ)).
ԼՂՀ Հադրութի շրջանի Ծամձոր գյուղում դպրոցի շենքի վերանորոգոգում, կահավորում եւ ջեռուցում, բուժկետ-համայնքապետարանի կառուցում (հովանավոր` «Արմենիա» Հիմնադրամ (Ժնեւ)).
ԼՂՀ Հադրութի շրջանի Իջեւանատուն գյուղում շարժական գյուղի ստեղծում, բնակեցում եւ տնտեսական (հովանավոր` «Մոնթե Մելքոնյան» Հիմնադրամ) .
ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքյուլ գյուղում դպրոցի շենքի վերանորոգում, կահավորում եւ ջեռուցման համակարգի կառուցում (հովանավոր` Պոյաճյանների ընտանիք, բուժկետ-գյուղատնտեսական զարգացման կենտրոնի կառուցում (հովանավոր` Ֆրանս-Ղարաբաղ).
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում մանկապարտեզի կառուցում եւ կահավորում (հովանավոր` D.A. Connextion հասարակական կազմակերպություն (Ֆրանսիա)).
ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի կառուցում՝ 18 տուն, դպրոց, համայնքապետարան ¢ բուժկետ, (հովանավոր` Հարությունյան ընտանիք, (Նյու Ջերզի, ԱՄՆ)).
ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում մանկապարտեզի կառուցում (հովանավոր` Կանադայի ՀՅԴ Պատանեկան Միություններ).
ՀՀ Տավուշի շրջանի Չինարի գյուղում մանկապարտեզ-Երաժշտանոց Համալիրի ջրամատակարարում, ջեռուցում եւ կահավորում (հովանավոր` Ալեն Կրակիրյան (ԱՄՆ)).
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Արեգունի գյուղում դպրոցի վերակառուցում, ջեռուցում եւ կահավորում (հովանավոր` Միացյալ Հայ Ուսանողներ, (ԱՄՆ)):
2003թ. ավարտված եւ ընթացիկ ծրագրերի ընդհանուր արժողությունը կազմում է շուրջ 215,000 ԱՄՆ դոլար կամ 173,000 Եվրո: Ծրագրերի իրականացմանը զուգընթաց ընթացել է նաեւ «Երկիր» Միության կազմկերպական կայացումը` Ստեփանակերտում կառուցվել է հարմարավետ եւ մեծ կենտրոն, Երեւանում եւ Վարդենիսում ստեղծվել են ծրագրերի համաուղղման գրասենյակներ։ 2004թ. Հայրենադարձության եւ հիմնավորման «ԵՐԿԻՐ» Հասարակական Կազմակերպությունների Միությունը նախատեսում է էապես ընդլայնել իր գործունեությունը£ Արդեն իսկ ստացվել է ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ծրագրերի ֆինանսավորման գրավոր համաձայնություններ։
«ԵՐԿԻՐ» ՀԿՄ գործունեության հեռանկարային ուղղություններն են`
1. Հայաստան ում ` Սյունիքի , Տավուշի եւ Գեղարքունիքի մարզ եր ի սահմանային բնակավայրերը.
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ` Հադրութի, Մարտակերտի եւ Նոր Շահումյանի շրջանների սահմանային համայնքները
Այս ուղղություններով կազմվել եւ տարբեր կազմակերպությունների ու անհատների ներկայացվել են մասնագիտական թղթածրարներ ուղղված ավելի քան 30 բնակավայրերի զարգացմանը եւ ժողովրդագրական աճին:
«ԵՐԿԻՐ» Միության իր առջեւ դրած հիմնական խնդիրներից մեկն է ` Հայրենադարձության գործընթացին աջակցելը: Գտնելով, որ վերաբնակեցվող գյուղեր վերադառնալու առաջնահերթ իրավունքը պատկանում է նախկինում այնտեղ բնակվող ընտանիքներին, որոնցից շատերը համապատասխան պայմանների առկայության դեպքում պատրաստ են վերադառնալ իրենց հարազատ օջախները, կազմակերպությունը սկսել է ներկայումս Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում բնակվող եւ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների հաշվառումը:
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿՄ ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կազմակերպության կայքէջը, որի հասցեն է www.yerkir.org, նաեւ «Երկիր» Միության ԱՄՆ մասնաճյուղի կայքէջը` www.yerkirusa.org: Կազմակերպության կայքէջի վրա տեղադրված է նաեւ «Երկիր» Միության 2003թ. ծրագրերի իրականացման եւ կազմակերպչական ծախսերի մանրամասն հաշվետվությունը: