2003 հաշուետւութիւն
2004 հաշուետւութիւն


Երկիր Միություն

Քնարավան

Երկիր Հիմնադրամ

Send to a friend




Don't see Armenian text?

ԵՐԿԻՐ ԱՄՆ


YERKIR USA
P.O. Box 11458
Glendale , CA 91226
www.yerkirusa.org
http://fund.yerkir.org


********* ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹԻՒՆ *********

Գլենդեյլ, Քալիֆորնիա, ԱՄՆ - ԵՐԿԻՐ Միութեան (ԱՄՆ) Ամերիկայի Միացեալ Նահանգների մասնաճիւղը բոլորեց բեղուն տարեշրջան մը, իրականացնելով հայրենաշէն նոր ծրագրեր: Օգոստոս-Սեպտեմբեր 2004 ամիսների ընթացքին, բացումը կատարուեց հետեւեալ նորակառոյց շէնքերին`
● Հինգ նոր բնակարաններ, Հայկաւան գիւղում, ԼՂՀ Հադրութի Շրջան.
● Նոր Դպրոց, կահաւորումով, Հայկաւան գիւղում, ԼՂՀ Հադրութի Շրջան.
● Նոր Բուժկէտ-Համայնքապետարան համալիր, կահաւորումով, Հայկաւան գիւղում, ԼՂՀ Հադրութի Շրջան.
● Դպրոց, վերակառուցուած և կահաւորուած, Արեգունի գիւղում, ՀՀ Գեղարքունիքի Մարզ.
● Մանկապարտէզ կահաւորուած, Պարի ու Երաժշտական դպրոց վերանորոգուած, Չինարի գիւղում, ՀՀ Տաւուշի Մարզ:
Հայրենի ժողովուրդը երախտապարտ է իր բոլոր բարերարներին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԵՐԿԻՐ ԱՄՆ Մասնաճիւղը, արդէն մեկնարկում է 2004-2005 տարեշրջանի դրամահաւաքի իր արշաւը: Այս տարեշրջանին կենդրոնացումը պիտի լինի հետևալ ծրագրերի վրայ զանազան սահմանամերձ գիւղերում`
● ԼՂՀ պատմական Իջեւանատուն գիւղի շինարարական ընդհանուր ծրագիրը որը կը ներարէ 5-7 նոր բնակարաններ, նոր դպրոց ու նոր բուժկէտ.
● ՀՀ Գեղարգունիքի Մարզի Արեգունի գիւղի նոր բուժկէտի կառուցման ծրագիրը.
● ՀՀ Տաւուշի Մարզի սահմանապահ Չինարի գիւղում ՙԲնակարաններ Երիտասարդ Ընտանիքների՚ ծրագիրը.
● ԵՐԿԻՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ գիւղատնտեսական զարգացման ծրագիրը, սահմանամերձ զանազան գիւղերում:

ԵՐԿԻՐ Միութիւնը յառաջացրել է ԵՐԿԻՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի սահմանամերձ գիւղերում բնակող կարիքաւոր ընտանիքների ագարակային տնտեսութեան ստեղծման և զարգացման գործում:
ԵՐԿԻՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ի մասին լռացուցիչ տեղեկութիւնների համար, այցելէք
http://fund.yerkir.org.

Յառաջիկայ շաբաթներին ու ամիսներին, ԵՐԿԻՐ ԱՄՆ կազմակերպելու է դրամահաւաքի ձեռնարկներ ու դիմելու է գաղութիս զանազան կազմակերպութիւնների ու անհատների, ապահովելու համար հովանաւորներ այս ծրագրերին համար:

ԵՐԿԻՐ ԱՄՆ վերջերս ստացաւ Ամերիկեան պետութեան մօտ 501(c)(3) կարգավիճակ, որ նշանակում է` ԵՐԿԻՐ ԱՄՆ-ի կատարելիք ձեր նուիրատւութիւնները այսուհետև կարող են զերծ լինել հարկից: Ծրագիր Իջևանատան, Արեգունի Բուժկետի, ՙԲնակարաններ Երիտասարդ Ընտանիքների՚ կամ ԵՐԿԻՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ծրագրի մասին յաւելեալ տեղեկութիւնների համար, այցելէք մեր վերակառուցուած կայքէջը` www.yerkirusa.org, կամ կապուէք 818-291-9703 համարով: