Ծար - Դպրոց Հովանավոր` Խումբ մը Լոս Անճելոսահայեր (Լոս Անճելոս, Քալիֆ, ԱՄՆ )
Ծար գիւղն այսօր
Ծար գիւղը գտնուում է Նոր ԼՂՀ Շահումեանի շրջանում, Հայաստանի Հանրապետութեան նախկին սահմանին մօտիկ, ծովի մակերեւոյթից` 2100մ. բարձրութեան վրայ:
Գիւղը հարուստ է ջրերով եւ բերրի վարելահողերով :
Թուրքացուած հին հայկական բնակավայրը, 1993 թուականին ազատագրուելուց յետոյ` սկսած 1995 թուականից, վերաբնակեցուել է :
Ազատագրման պահին գիւղում եղել է մօտ 120 հրդեհուած տուն, բազմաթիւ հասարակական շէնքեր :
19րդ դարուն, այսինքն գիւղի հայաթափման ժամանակ, Ծարի տարածքում կային 1 վանք և 3 եկեղեցիներ : 1993ին, դրանցից մնում էր միայն 2 կիսափուլ եկեղեցիներ` 12-րդ դարու Սուրբ Գրիգոր Լուսաւոր&t;իսը, երկուսն էլ վերածուած` գոմերի : Գետամիջոյ Սուրբ Աստուածածնայ վանքն ու 3-րդ եկեղեցին, ինչպէս նաեւ մելիքանիստ ապարանքները բոլորովին անհետացել էին: Անհետացել էր նաեւ գիւղի մօտակայ ձորակում գտնուող երկրորդ վանքային համալիրը :
2001 թուականին, երբ մենք առաջին անգամ այցելեցինք Ծար, այնտեղ ապրում էին 74 հայ վերաբնակիչներ` 17 ընտանիքներ :
ԼՂՀ իշխանութիւնների ջանքերով Ծարում վերակառուցուել էին 19 առանձնատներ : Ամենամեծ տունը յատկացուել էր դպրոցին, ուր հաճախում էին 27 երեխաներ : Մի տուն էլ ծառայում էր որպէս բուժկէտ եւ համայնքապետարան :
2003 թուականի Յունուար ամսուայ տուալներով, գիւղում մնացել էին ընդամենը 14 ընտանիքներ :
Միշտ 2001-ի տուալներով, գիւղում կար 27 աշակերտ, որոնք երկհերթ յաճախում էին գիւղի դպրոցը : Երկհերթ` որովհետեւ փոքր լինելով, դպրոցի շէնքը հնարաւորութիւն չունէր մէկ հերթով ընդունել 8 դասարաններին: Մեծերը կէսօրից յետոյ էին դպրոց յաճախում :
Գիւղի դպրոցի ժամանակաւոր յատկացուած շէնքը 8.90մ-ով 10.15մ. էր : Պէտք էր աւելի քան կրկնապատկել նրա տարածութիւնը, այսինքն հնի կից, աւելի մեծ չափի մի մասնաշէնք կառուցել, եւ վերանորոգել ու վերակազմակերպել հինը, որից յետոյ անհրաժեշտ էր կահաւորել ամբողջը :
Ծարի ժողովրդագրական տուալները մտահոգիչ էին: Վերահայացումից յետոյ, բնակիչների թիւը պակասել էր: Դրա հիմնական պատճառներն էին`
- Ճանապարհի վատ վիճակը
- Էլեկտրական հոսանքի չգոյութիւնը
- Դպրոցի շէնքի եւ մասնագէտների անբաւարարուածութիւնը:
Սակայն կային նաեւ դրական եւ քաջալերող տուալներ`
- Գիւղում ծնուել էին արդէն 6 երեխաներ
- Բնակավայրը անասնապահութեան մեծ նշանակութիւն ունէր :